Թռչունների կերամանների պատրաստում և տեղադրում բուսաբանական այգում

Ձմռանը թռչուններին դժվար է կեր հայթհայթել։ Դրա համար մենք գնացինք բուսաբանական այգի և այնտեղ պատրաստեցինք պլաստիկից կերամաններ։ Հետո մենք գնացինք,  որ տեսնենք մի քանի թռչունների։ Ես հեռադիտակով տեսա երաժշտահավին և շատ փոքրիկ թռչունների։Այս կերպ մենք օգնեցինք ոչ                                                                                      միայն թռրուններին, այլև նոր կյանք տվեցինք պլաստիկե շշերին։

 

Ճամփորդություն դեպի տիկնիկային թատրոն

Ես ուրբաթ օրը գնացել էի ճամփորդություն՝ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը։ Ես այնտեղ սկզբում տեսա ,,Նվերների աշխարհ,, ներկայացումը։ Իմ սիրած հերոսը արջն է։ Բայց այնտեղ մենակ արջը չէր, կար արջի հետ եղջերուն։

Հաշվետվություն

  1. Ես Արմեն Վարդանյանն եմ:
  2. Սովորում եմ Հյուսիսային դպրոցի 3.3 դասարանում:
  3. Բլոգիս անունը Արմեն Վարդանյանի բլոգ է։ 
  4. Ինքնուրույն եմ բլոգումս նյութեր հրապարակում: Ունեմ 23 հրապարակում, 7 հրապարակումը իմ համար ամենալավն է։ 
  5.  Իմ ընտրությունը երգն է, ես երգին հաճույքով եմ մասնակցում։ 
  6. Ես օգտվում եմ երկարօրյաից, բայց չեմ օգտվում երթուղայինից։
  7. Հաճախում եմ լրացուցիչ կրթության. Երգ, սոլֆեջիո, դաշնամուր, կարատե, ֆուտբոլ։ Կարատեից ունեմ մեկ մեդալ ու մեկ գավաթ ու բազմաթիվ շնորհակալագրեր ու պատվոգրեր։
  8. Այս տարի ես կարողացել եմ վարել երկանիվ հեծանիվ։ 
  9.  Ես մասնակցել եմ հետևյալ նախագծերին․ <<Ես>>, <<Տիեզերք>>, <<Կոմիտասյան օրեր>>, <<Խնկոյանական օրեր>>, <<Ուսումնական աշուն>>, <<Սեբաստացու օրեր կրթահամալրի տոն>>, <<Թթուդրիկ>> : Ինձ դուր եկավ <<Տիեզերք>> նախագիծը։  
  10. Մասնակցել եմ առցանց դասերին:
  11. Ին համար և առցանց, և դպրոցում դասերը հետաքրքիր են, քանի որ դպրոցում ես շփվում եմ իմ ընկերների հետ, իսկ առցանցում էլ հետաքրքիր, քանի որ առանց դուրս գալու դասի ենք։  
  12. Մասնակցել եմ ֆլեշմոբերին: Հաճույքով մասնակցում եմ մաթեմատիկայի ֆլեշմոբին։

Ճամփորդություն դեպի տիկնիկային թատրոն

Բարև ձեզ, ես ուրբաթ օրը գնացել էի ճամփորդություն՝ Հովհաննես Թումանյանի տիկնիկային թատրոն։ Մենք առաջինը գնացինք թատրոն նայելու։ Նրանք ամենաշատը երգում էին, բայց միայն չէին երգում, բացի երգելուց զվարճանում էին և այլն։ Մենք գնալուց տեսանք տիկնիկներ, որոնք հայելիների հետևում էին գտնվում ու մեզ նկարեցին դրաց հետ։ Ներկայացման ժամանակ հերոսներից ինձ շատ դուր եկավ արջը, որովհետև նա զվարճալի էր։ Ինձ բոլորը դուր եկան  և ինձ ամեն ինչ դուր եկավ։

Ձյուն

Լինում է, չի լինում մի ձյուն է լինում։ Այդ ձյունը նոր էր գալիս վերևից և իրեն նոր ընկերներ գտավ։ Այդ ընկերները իրեն նեղացնում էին, բայց նա չէր ուզում լաց լինել կամ էլ նեղանար։ Մի անգամ նա ճամփին հանդիպեց ընկերներին, որոնք ուզում էին իրան նորից ու նորից նեղացնեին։ Բայց ինքը հասցրեց փախչել և հեռու-հեռու գնաց ու իրան ոչ մեկ չէր կարողանում գտնել։

Եղևնի Համո Սահյան

Արմենն է ներկայացնում 

Եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Եթե հանդիպեի Ձմեռ պապիկին

Եթե հանդիպեի Ձմեռ պապիկին, շատ կուրախանայի և նրանից կուզեի շատ ու շատ խաղալիքներ։ Օրինակ ավտոմեքենա և այդպես։ Բայց դրանից առաջ ես կուզեի ներկայանալ։ Բարև, իմ անունը Արմեն է, իսկ ազգանունս Վարդանյան։