Հաշվետվություն

  1. Ես Արմեն Վարդանյանն եմ:
  2. Սովորում եմ Հյուսիսային դպրոցի 3.3 դասարանում:
  3. Բլոգիս անունը Արմեն Վարդանյանի բլոգ է։ 
  4. Ինքնուրույն եմ բլոգումս նյութեր հրապարակում: Ունեմ 23 հրապարակում, 7 հրապարակումը իմ համար ամենալավն է։ 
  5.  Իմ ընտրությունը երգն է, ես երգին հաճույքով եմ մասնակցում։ 
  6. Ես օգտվում եմ երկարօրյաից, բայց չեմ օգտվում երթուղայինից։
  7. Հաճախում եմ լրացուցիչ կրթության. Երգ, սոլֆեջիո, դաշնամուր, կարատե, ֆուտբոլ։ Կարատեից ունեմ մեկ մեդալ ու մեկ գավաթ ու բազմաթիվ շնորհակալագրեր ու պատվոգրեր։
  8. Այս տարի ես կարողացել եմ վարել երկանիվ հեծանիվ։ 
  9.  Ես մասնակցել եմ հետևյալ նախագծերին․ <<Ես>>, <<Տիեզերք>>, <<Կոմիտասյան օրեր>>, <<Խնկոյանական օրեր>>, <<Ուսումնական աշուն>>, <<Սեբաստացու օրեր կրթահամալրի տոն>>, <<Թթուդրիկ>> : Ինձ դուր եկավ <<Տիեզերք>> նախագիծը։  
  10. Մասնակցել եմ առցանց դասերին:
  11. Ին համար և առցանց, և դպրոցում դասերը հետաքրքիր են, քանի որ դպրոցում ես շփվում եմ իմ ընկերների հետ, իսկ առցանցում էլ հետաքրքիր, քանի որ առանց դուրս գալու դասի ենք։  
  12. Մասնակցել եմ ֆլեշմոբերին: Հաճույքով մասնակցում եմ մաթեմատիկայի ֆլեշմոբին։

Ճամփորդություն դեպի տիկնիկային թատրոն

Բարև ձեզ, ես ուրբաթ օրը գնացել էի ճամփորդություն՝ Հովհաննես Թումանյանի տիկնիկային թատրոն։ Մենք առաջինը գնացինք թատրոն նայելու։ Նրանք ամենաշատը երգում էին, բայց միայն չէին երգում, բացի երգելուց զվարճանում էին և այլն։ Մենք գնալուց տեսանք տիկնիկներ, որոնք հայելիների հետևում էին գտնվում ու մեզ նկարեցին դրաց հետ։ Ներկայացման ժամանակ հերոսներից ինձ շատ դուր եկավ արջը, որովհետև նա զվարճալի էր։ Ինձ բոլորը դուր եկան  և ինձ ամեն ինչ դուր եկավ։