Մեղվանոցում

Մենք գնացինք մեղվանոց և այնտեղ ընկեր Արմինեն ծխահարելով այնպես էր անում, որ մեղուները մեզ և իրեն չխայթեն։

Համ էլ ընկեր Արմինեն մեզ հատուկ շորեր հագցրեց, որ մեղուները մեզ չկարողանան խայթել։

Այնտեղ ամեն փեթակում այսպես ասեմ ամեն թագավորության մեջ մեկ թագուհի կամ մեկ մայր կար։

Համ էլ փեթակների մեջ կար շրջանակներ որում կային տղաներ, որոնք ալարում էին աշխատել։ Եվ այդ շրջանակների մեջ մեղուները բջիջներ են ունենում, որոնցից մեղուներ են դուրս գալիս։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *