І մաս

Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:

-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը, գլխով անցածը, պարի տաք ժամանակը, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել,  վազելը մեկ անել, հանդ, հանդիմանել, գավազան:

Գյուղացու մեկը – մի գյուղացի

գլխով անցածը- գլխին եկածը

պարի տաք ժամանակները- ամենա թեժ պահին

հայ-հույ» անել- քշել

շունչը իրեն քաշել- քարանալ

վազելը մեկ անել- շատ արագ վազել

հանդ- դաշտավայր

հանդիմանել- խրատել

գավազան- թագավորի ձեռնափայտ։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *