Երջանիկ խրճիթը: Ավ. Իսահակյան

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե չէ, ի՞նչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Երիտասարդը խնջույքի ժամանակ  աննկատ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե~յ, մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե՝ մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՜նչ իմանաս, կարելի է նա էլ իմ որդուն իր բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լաց եղավ:

-Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկների մեջ առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…

խեղճ-չունևոր
գոհ- շնորհակալ
մեղմիկ-մեղմագին
սոսափում էր-մեղմ շշնջալ
մտմտալ-մտածել
մացառների-փշոտ թփաբույս
շավիղը-ուղի
շնորհալի- մեծաշնորհ
շքեղ-հոյակապ
հովասուն-զով
չքանում-անհետանում
զմրուխյա-կանաչ
խնջույք-խրախճանք
վերջալույսի-արևամուտ
կռնակը-թև
մարմանդ-հանդարդ
կրակ-խարույկ
տաք-ջերմ
մտմտալով-ցածր ձայնով խոսել

ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԸ

Հրազդան գետը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու  ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա թափվում Արաքսը:

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի): Վերին հոսանքում, առաջացնելով գալարներ, մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր կիրճով (120-150 մ) և հերթափոխվում ձորերով ու գոգավորություններով: Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ առաջացնում է աղբյուրներ, որոնք օգտագործվում են ջրամատակարարման համար:

Գետի ընդհանուր անկումը մոտ  1100 մ։ Համակարգում կան մոտ 340 գետակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն, 3-ը՝ մինչև 50 կմ:  Հրազդան գետի սնումը բնական պայմաններում մեծամասամբ ստորերկրյա է, վարարումներ են նկատվում ամռանն ու աշնանը:

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ և Երևանյան լիճը։

Հրազդանի ափին է Արզնի առողջարանը, Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները: Հրազդանի վրա են կառուցված Հաղթանակի (1945թ.), Հրազդանի Մեծ (1956թ.), Նուռնուսի (1981թ.), Դավթաշենի (2000թ.), Կարմիր (1679թ., Երևան) կամուրջները: Կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է:

Դեռևս հին քարի դարից սկսած գետի ափերը բնակեցված են եղել (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն): Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Հրազդան գետի կիրճում են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոցը, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):

Կիրճում կառուցված կարկառուն բերդերից է Պահլավունիների հիմնած Բջնի բերդը (10-11-րդ դար), որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը երեք կողմից պաշտպանված է վերձիգ ժայռերով իսկ դեպի Հրազդան գետը՝  բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին:

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են

Հայաստանի Հանրապետության մարզերը

Վարչական մարզեր Մարզային կենտրոնը

1. Արագածոտն- Աշտարակ    v

2. Արարատ- Արտաշատ

3. Արմավիր -Արմավիր

4. Գեղարքունիք- Գավառ

5. Լոռի -Վանաձոր

6. Կոտայք- Հրազդան

7. Շիրակ- Գյումրի

8. Սյունիք- Կապան

9. Վայոց Ձոր- Եղեգնաձոր

10. Տավուշ- Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկի՛ր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
  3. Կազմի՛ր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:

Բեկյալ, բեկյալ գծի երկարություն

1 Ինչպիսի բեկյալ է նկարված։ փակ բեկյալ

2 Տարբերակներից որում է պատկերված ինքնահատվող բեկյալ։

Պատկեր 1․ փակ բեկյալ

Պատկեր 2․ ․ ինքնահատվող բեկյալ

 

Պատկեր 3․ բաց բեկյալ

 

3 Գտնել ABCDE բեկյալի երկարությունը, եթե AB=11սմ, BC=5 սմ, CD=8 սմ, DE=14 սմ: AB=11սմ, BC=5սմ, CD=8սմ, DE=14սմ, 11+5+8+14= 38սմ

 

  1. Գտնել ABCD բեկյալի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրով։ Եթե AB=20դմ, BC=50 դմ, CD =80դմ

5.Արփին ճաշի համար աղցան պատրաստեց: Մեկ բաժին աղցանի համար պետք է 3 լոլիկ, 2 վարունգ, 1 պղպեղ: Քանի՞ լոլիկ, վարունգ և պղպեղ օգտագործեց Արփին 8 բաժին աղցան պատրաստելու համար: 8×3=24 լոլիկ, 8×2=16 վարունգ, 8×1=8 պղպեղ

6 Տարբեր թվանշաններով գրվող ամենափոքր քառանիշ թվի հարյուրավորների կարգում ի՞նչ թվանշան է գրված: 1023

7․ Օգտագործելով թվաբանական գործողության նշանները՝ հինգ մեկերի միջոցով ստացեք 100: 111-11=100

Տնային առաջադրանքներ

1Ինչպիսի բեկյալ է նկարված։ բաց բեկյալ

2 Գտնել ABCDE բեկյալի երկարությունը, եթե AB=14սմ, BC=4սմ, CD=9 սմ, DE=16սմ: AB=14սմ, BC=4սմ, CD=9սմ, DE=16սմ, 14+4+9+16=43սմ

3 Գտնել ABCD բեկյալի երկարությունը՝ արտահայտված միլիմետրով։ Եթե AB=5սմ, BC=7սմ, CD =9սմ։AB=50մմ, BC=70մմ, CD=90մմ, 50+70+90=210

Առաջադրանքներ

1․ Հետևյալ պատկերներից որի՞ կանաչով կետգծված մասն է ճառագայթ։ (Յուրաքանչյուր նկարում հաշվի առ կետագծված կանաչ պատկերն ամբողջությամբ)

Պատկեր 1․ ճառագայթ

Պատկեր 2․ ուղիղ

Պատկեր 3․ հատված

 

2․ Ինչպե՞ս է կոչվում նկարի կետգծված կանաչ մասը։ (Յուրաքանչյուր նկարում հաշվի առ կետագծված կանաչ պատկերն ամբողջությամբ) ճառագայթ

3․ Հետևյալ պատկերներից որի՞ կանաչով կետագծված մասն է հատված։ (Յուրաքանչյուր նկարում հաշվի առ կետագծված կանաչ պատկերն ամբողջությամբ)

Պատկեր 1․ հատված

Պատկեր 2․ ճառագայթ

Պատկեր 3․ ուղիղ

 

4․ Որքա՞ն է BC հատվածի երկարությունը, եթե AB=25սմ, AC=60սմ:60+25 85

5․ Որքա՞ն է CD հատվածի երկարությունը՝ արտահայտված սանտիմետրերով, եթե AD=125մմ, AB=25մմ, BC=70մմ: 70+25=95

125-95=30

Տնային առաջադրանքներ

1 Հետևյալ պատկերներից որի՞ կանաչով կետգծված մասն է ճառագայթ։  (Յուրաքանչյուր նկարում հաշվի առ կետագծված կանաչ պատկերն ամբողջությամբ)

Պատկեր 1․

Պատկեր 2․

Պատկեր 3․

2․ Ինչպե՞ս է կոչվում նկարի կետագծված կանաչ մասը։ (Յուրաքանչյուր նկարում հաշվի առ կետագծված կանաչ պատկերն ամբողջությամբ)։

 

3․ Հետևյալ պատկերներից որի՞ կանաչով կետագծված մասն է ուղիղ։ (Յուրաքանչյուր նկարում հաշվի առ կետագծված կանաչ պատկերն ամբողջությամբ)

Պատկեր 1․

Պատկեր 2․

Պատկեր 3․

4․ Որքա՞ն է AB հատվածի երկարությունը, եթե BC=45սմ, AC=70սմ:

 

Աշուն հեքիաթ

Լինում է չի լինում մի տղա է լինում։ Այդ տղաի անունը Արտուր է լինում։ Նա ծնող չի ունենում և նա անտառում է ապրում։ Մի օր Արտուրը քայլում էր իր համար։ Նա շատ երկար էր քայլում և նայում էր թե ինչ լավ եղանակ է։ ԵՎ նա շատ երկար քայլեց և նա ծառի տակ քնեց: ԵՎ նա երազում մի աշնան մասին երազ է տեսնում։ Արտուրը արթանցավ մի տարօրինակ տեղ։ ԵՎ անտեղ ամենինչ շատ գունավոր էր։ և այնտեղ անձրևի տեղը տերևներ էին։

 

11.01.2021

Առաջադրանքներ․

 

  1. Արտահայտի՛ր սանտիմետրով․

7մ=700սմ

36դմ=360սմ

3մ5սմ=305սմ

 

  1. Արտահայտի՛ր միլիմետրով․

19սմ=190մմ

8մ=8000մմ

3սմ7մմ=37մմ

 

  1. Արտահայտի՛ր դեցիմետրով․

3մ8դմ=38դմ

7կմ=70000դմ

2կմ4մ5դմ=20045դմ

 

  1. Արտահայտի՛ր մետրով․

6կմ=6000մ

13կմ20մ=13020

 

  1. Արտահայտի՛ր կիլոմետրով․

18000մ=18կմ

36000մ=36կմ

 

  1. Արտահայտի՛ր կիլոգրամով․

24տ=24000կգ

11տ5ց=11500կգ

3տ7ց12կգ=3712կգ

 

  1. Արտահայտի՛ր ցենտներով․

3տ=30g

375տ50ց=3800g

  1. Արտահայտի՛ր գրամներով․

7կգ=7000գ

12տ=12000000

 

  1. Արտահայտի՛ր տոննայով․

100ց=10տ

3000կգ=3տ