Դեպի Արատես

Բարև ձեզ։ Մենք հունվարի 18-20-ը մեկնել էինք Արատես և մենք այնտեղ շատ հետաքրքիր ժամանց էինք անցկացրել։ Երբ մենք հասանք այնտեղ, ձյան վրայով երեք կիլոմետր քայլեցինք,  այնուհետև մենք վերջապես հասանք Արատես։ Այնտեղ մենք որոշեցինք թե ով, որտեղ է քնելու։ Քիչ անց մենք գնացինք մի փոքր հանգստանալու, այնուհետև գնացինք խոհանոց ճաշելու։ Ճաշից հետո ընկեր Տարոնը վառարան դրեց և տղաները գնացին փայտեր բերելու և հետո մենք գնացինք ևս մեկ անգամ հանգստանալու։ Մի փոքր հանգստացանք և նորից գնացինք փայտ բերելու, այնուհետ գնացինք քնելու։ Այդպես մեր առաջին օրը վերջացավ։ Եկրորդ օրը մենք ժամը 8:00-ին գնացինք ընկեր Միքայելի հետ մարզվելու։ Մարզվեցինք, վազեցինք և խաղեր խաղացինք։ Հետոս գնացինք խոհանոց նախաճաշելու, որից հետո մենք նորից գնացինք մի փոքր հանգստնալու։ Դրանից հետո ընկեր Միքայելը կանչեց տղաներին, որ ձյունը մաքրենք և փչովի ներքնակով սղանք, հետո գնացինք ճաշելու։ Ճաշելուց հետո մենք մնացինք այնտեղ և սեղանի խաղեր խաղացինք։ Եվ մեկ անգամ ևս գնացինք փայտ բերելու։ Դրանից հետո կրակ վառեցինք  ու գնացինք քնելու։ Երորդ օրը մենք ժամը 8:00-ին արթնացանք, մարզվեցինք, վազեցինք և խաղացինք։ Այնուտետև հավաքեցինք մեր իրերը, որպեսզի վերադառնայինք Երևան։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *