Արշակունիների արքայատոհմ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։ Նրանց հերոսական գործերը չեն մոռացել հետագա սերունդները։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը, որն այսօր էլ կա։ Տրդատ III Մեծ որդին Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի` Դվինի հիմնադիրը եղավ։ Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և պահպանվում է որպես արգելոց։

Արշակունիների դրոշը

Տրդատ Առաջին

Արշակունյաց արքայատոհմի իշխանության հաստատումը Հայաստանում դժվարին եղավ: Մինչ այդ, առաջին դարի առաջին կեսին, Մեծ Հայքի թագավորությունն ավելի շատ Հռոմեական կայսրության ազդեցության տակ էր, և Հայաստանում իշխում էին Հռոմի կամակատարները: Հայաստանի նշանակությունն այնքան մեծ էր այն ժամանակվա աշխարհում, որ Պարթևական թագավորությունը, որտեղ իշխում էին Արշակունիները, ոչ մի կերպ չէր համաձայնում Հայաստանում Հռոմի ազդեցության ուժեղացմանը: Այդ է պատճառը, որ պարթև Արշակունի թագավորի եղբայրը Տրդատը, հայ ավագանու համաձայնությամբ մտավ Հայաստան որպես Մեծ Հայքի թագավոր։ Հռոմեական պետության համար դա անընդունելի էր, և շատ չանցած Հռոմի ու Պարթևստանի միջև պատերազմ սկսվեց: Շուրջ տասը տարի տևած պատերազմն ի վերջո ավարտվեց հետևյալ համաձայնությամբ. Տրդատը ճանաչվում է Հռոմի կողմից որպես հայոց թագավոր, բայց թագը նա պետք է ստանար Ներոն կայսեր ձեռքից: Դրան համապատասխան 65թ Տրդատը մեծ թիկնազորով մեկնեց Հռոմ, թագադրվեց Ներոնի կողմից և 66 թ վերադարձավ Հայաստան։ Այսպես Հայաստանում հաստատվեց Տրդատ I Արշակունու և հետևաբար Արշակունյաց արքայատոհմի գահակալությունը (66-428թթ.): Տրդատ I-ը վերականգնեց պատերազմի ընթացքում ավերված Արտաշատ մայրաքաղաքը, վերակառուցեց Գառնի ամրոցը: Ամրոցում կառուցվեցին նոր շինություններ, որոնցից առավել նշանավորը հեթանոսական սյունազարդ տաճարն էր:

Տրդատ I 52-88 թթ.

Տրդատի ուղևորությունը Հռոմ։Տրդատը համաձայնեց թագն ստանալ Ներոնի ձեռքից։ Նա ուղևորվեց Հռոմ։ Ինն ամիս տևեց Տրդատի ճամփորդությունը դեպի Հռոմ։ Նրան ուղեկցում էին երեք հազար հեծյալներ և հռոմեացիների պատվո շքախումբը։ Ամենուրեք նրանց շքեղ ընդունելություն էին ցույց տալիս։ Քաղաքները, ուր նրանք կանգ էին առնում հանգստանալու, զարդարվում էին։ Հռոմեական փոխարքաներն ու աստիճանավորները նրանց դիմավորելու էին դուրս գալիս։
Իտալիայի սահմանին Տրդատը նստեց այն կառքը, որը Ներոնն էր ուղարկել նրան։ Իր հյուրին զվարճացնելու համար Ներոնը հրամայում է զանազան ներկայացումներ ու խաղեր կազմակերպել։ Գլադիատորական մարտերին փոխարինում էին խրախճանքները, խրախճանքներին՝ որսերը։ Վերջապես Ներոնն ու Տրդատը ժամանեցին Հռոմ: Քաղաքը զարդարված էր ջահերով ու ծաղկաշղթաներով։ Ժողովուրդը շտապում էր թափանցել ֆորում, որ տեսնի արարողությունը։ Մոտիկ տների բոլոր տանիքները լի էին հանդիսականներով։ Հենց որ լույսը բացվեց, Ներոնը, սենատորների ուղեկցությամբ, մտավ ֆորում։ Բարձրանալով ռոստրա` քարե բարձրություն, որտեղից հռետորները դիմում էին ժողովրդին, նա նստեց բազմաթոռին։ Դրանից անմիջապես հետո երևաց Տրդատը իր շքախմբով։ «Քեզ հայտարարում եմ Հայաստանի արքա, քանզի և՛ դու հասկացար, և՛ ուրիշները հասկացան, որ ես կարող եմ և՛ խլել, և՛ տալ թագավորություններ»։ Ապա Ներոնը Տրդատին առաջարկեց ռոստրա բարձրանալ և նրա գլխին դրեց թագը…
Մեծամասնությունը շատ լավ հասկանում էր, որ չնայած Տրդատի առերևույթ հնազանդությանը` նա վերցնում էր այն, ինչ հայ ժողովուրդը արդեն ձեռք էր բերել զենքի ուժով, իսկ Ներոնը շնորհում էր այն, ինչ արդեն իրեն չէր պատկանում։ Ներոնն այլևս չէր կարող երազել Հայաստանն իրեն ենթարկելու մասին։ Դրա համար էլ նա ամեն կերպ ջանում էր գոնե շահել նրա համակրանքը։ Երբ Տրդատը պատրաստվում էր վերադառնալ, Ներոնը նրա հետ բազմաթիվ հմուտ արհեստավորներ ուղարկեց։ Նրանք պիտի օգնեին վերակառուցել Արտաշատը։

Ներոն կայսեր

Տրդատ III Մեծ

Տրդատ III Մեծը 298–330թթ.

Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը (298–330թթ.): Արշակունյաց արքայազն Տրդատը ապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում։ Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ։ Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկությամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող։Այնպես պատահեց, որ գերմանական ցեղերի թագավորը մեծ զորքով պատերազմի դուրս եկավ Հռոմի դեմ։ Նա հռոմեական կայսրին առաջարկեց` որպեսզի զորքերը չտուժեն, իրենք երկուսով դուրս գան մենամարտի։ Ով հաղթի, այդ կողմն էլ կհամարվի հաղթանակած։ Նկատի ունենալով Տրդատի քաջագործությունները՝ կայսրը կարգադրեց արքայական թիկնոց հագցնել նրան, զարդարել կայսերական պատվանշաններով։ Այդպես, հանդերձավորված իբրև «հռոմեական կայսր», Տրդատը մենամարտի դուրս եկավ գերմանացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Հռոմեական կայսրը մեծ պարգևներ ու թագ շնորհեց Տրդատին և արքայական պատիվներով ու օգնական զորքով ուղարկեց հայրենի երկիր՝ Հայաստան։
Դրանից հետո Տրդատ թագավորը մի շարք հաղթանակներ տարավ պարսից զորքերի դեմ, դուրս քշեց նրանց Հայաստանի սահմաններից և վերադարձրեց հայրենի պետության գահը։ Տրդատ III-ը խոհեմ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Ճիշտ կողմնորոշվելով ստեղծված իրավիճակում՝ նա կարևոր և վճռական քայլ է կատարում. 301թ.`նրա օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։ Հայոց առաջին կաթողիկոսը Գրիգոր Լուսավորիչն էր:

Հարցեր և առաջադրանքներ

1. Արշակունյաց արքայատոհմի ի՞նչ նշանավոր ներկայացուցիչների գիտեք։ Տրդատ I, Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։
2․Ե՞րբ է կառավարել այդ արքայատոհմը Հայաստանում։ (66-428թթ.):
3. Ներկայիս Հայաստանի ի՞նչ տեղանուններ գիտեք` կապված Արշակունյաց արքայատոհմի հետ։ Դվին, Վաղարշապատ, Խոսրով, Գառնի։
4. Ո՞ր երկրում դաստիարակվեց Տրդատ Մեծը։ Հռոմում։
5․Ի՞նչ կա րևոր իրադարձություն տեղի ունեցավ նրա կառավարման օրոք, 4­րդ դարի սկզբին։ 301թ.`Տրթատ III օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։
6. Արշակունյաց ո՞ր արքան է հիմնել Խոսրովի անտառը։ Հայոց ո՞ր մայրաքաղաքն է նա հիմնադրել։ Դվին։

Մատենադարան

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը բացառիկ արժեքավոր ձեռագիր հավաքածու ունեցող գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան է։ Մատենադարանի պատմությունը գալիս է դարերի խորքից, հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում: 1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:«Մատենադարան» նշանակում է ձեռագրերի պահոց՝ մատյանների դարան, հավաքածու:
Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ Ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է,  մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:

Մատենադարանի շենքը խորանարդաձև է և կառուցված է մոխրագույն բազալտից։ Այն նախագծվել է Մարկ Գրիգորյանի կողմից և կառուցվել 1945-1959 թթ.։ Մատենադարանի շենքի ներքին հարթակում տեղադրված են Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ ու կենսագիր Կորյունի արձանները, նաև հայոց այբուբենի 36 տառերը (քանդակագործ` Ղուկաս Չուբարյան)։ Քանդակախմբին կից պատին արձանագրված է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Մատենադարանի շենքի ճակատային պատի երկայնքով՝ մուտքի աջ և ձախ կողմերին տեղադրված են հայ գիտնականներ Թորոս ՌոսլինիԳրիգոր ՏաթևացուԱնանիա ՇիրակացուՄովսես ԽորենացուՄխիթար Գոշի և Ֆրիկի արձանները։

Հայկական ձեռագրերը

Հայկական ձեռագրերը հարուստ են գեղեցիկ և գունազարդ մանրանկարներով, որոնց գույները դեռևս այնքան վառ են, որ թվում է թե բոլորովին վերջերս են ներկվել։ Մանրանկարիչները օգտագործել են միայն բնական ներկեր, ինչպես օրինակ «Որդան կարմիր» կոչվող ներկը, որը ստացել են միևնույն անունը կրող միջատից։

«Մշո ճառնդիր»-ը հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է:  Ունի 601 մագաղաթյա թերթ, յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է:

«Տոնացույց»-ը հայերեն ամենափոքր ձեռագիրն է։ Այն գրվել է Կաֆայում 1434 թվականին: Կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ։ Տարվա տոնակարգը ցույց տվող գիրք է։

Օղակաձեւ զբոսայգու արձանները

Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ Օղակաձեւ զբոսայգու հետեւյալ արձանների մասին։

  • «Բարեկամության ձեռքեր»«Բարեկամության ձեռքեր» (պաշտոնական անվանումն է, իրականում՝ «Հիսուսի ձեռքեր»), քանդակ Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետնամասում, տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Քանդակը հանդիսանում է մայրաքաղաք Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի եղբայրության խորհրդանիշը։

Քանդակագործներ՝ Խիլմա Մադերա, Արա Հարությունյան։

Հուշարձանը կառուցված է սպիտակ մարմարից, բարձրությունը 2,5 մետր է։

Բարեկամության ձեռքեր (քանդակ, Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

«Հովհաննես Այվազովսկի»

Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի (ռուս.՝ Иван Константинович Айвазовскийհուլիսի 17 (29), 1817ԹեոդոսիաՏավրիկյան նահանգՌուսական կայսրություն – ապրիլի 19 (մայիսի 2), 1900ԹեոդոսիաՏավրիկյան նահանգՌուսական կայսրություն), Հովհաննես (Իվան) Կոստանդինի Հայվազովսկի, աշխարհահռչակ հայազգի հանճարեղ ծովանկարիչ Ռուսական կայսրությունում, Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական աշխարհագրական ընկերության անդամ (1853), Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ։

  • Լինելով համաշխարհային համբավ ունեցող նկարիչ՝ գերադասում էր ապրել և աշխատել իր ծննդավայր Ղրիմում։ Առավել հայտնի է իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերի կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը։

Մայրաքաղաքի քարե վկաները - Հովհաննես Այվազովսկի - BlogNews.am

  • «Միքայել Նալբանդյան»Միքայել Նալբանդյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու գրողի անվան փողոցի վերջնամասում, տեղադրվել է 1965 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ճարտարապետ՝ Ջիմ Թորոսյան

Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյան։

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 4,5 մետր է։

ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ – idiscoverarmenia

  • «Տիգրան Պետրոսյան»Տիգրան Պետրոսյանի հուշարձան, գտնվում է Երևանի Դավթաշեն թաղամասում՝ Տիգրան Պետրոսյան փողոցի սկզբնամասում, տեղադրվել է 2006 թվականին։

Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան։

Հուշարձանը կառուցված է բրոնզից, գրանիտից և բազալտից, ընդհանուր բարձրությունը 5 մետր է։

Տիգրան Պետրոսյանի հուշարձան (Երևան, Օղակաձև զբոսայգի) - Վիքիպեդիա՝ ազատ  հանրագիտարան

  • «Վահան Տերյան»Վահան Տերյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, տեղադրվել է 2000-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ճարտարապետ՝ Համլետ Խաչատրյան

Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան։

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 3 մետր է։

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ – idiscoverarmenia

 

Քայլք Կոնդ թաղամասում

Կոնդ հին Երևանի միակ պահպանված թաղամասն է։

Կոնդ նշանակում է երկարաձիգ, քանի որ Կոնդ թաղամասը կառուցվել է բլրի վրա։

Մայիսի 18-ինիրականացրեցինք ճամփորդություն դեպի Կոնդ։

Կոնդ թաղամասը տարբերվում էր նրանով, որ այնտեղ փողոցերը նեղ էին, տները իրար շատ մոտ էին, բարձրահարկ շենքեր չկաին։

Ես իմացա, որ Երևանում կա 2 մզկիթ, որից մեկը և ամենահինը Կոնդի մզկիթն է։ Մզկիթ նշանակում է մուսուլմանների եկեղեցի։

Կոնդ թաղամասում քայլելիս կարծես բլրի վրաայով անցնես։

Ես կցանկանամ, որ հին Երևանը հիշեցնող Կոնդ թաղամասը պահպանվի, որ նոր շենքեր կառուցելու համար հինը չքանդեն։

Երևանի արձաններ

  • Մեսրոպ Մաշտոց եւ Կորյուն» Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

blind dream**passion**: Մեսրոպ Մաշտոց

  • «Արգիշտի Առաջին»րգիշտի արքայի արձան, գտնվում է Երևանի Էրեբունի համայնքում, Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում։ Տեղադրվել է 2002 թվականին։

Երևանի արձաններ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

  • «Գարեգին Նժդեհ»Գարեգին Նժդեհի հուշարձան, հայ պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձան Երևանում։ Գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգում։ Հուշարձանը տեղադրվել է 2016 թվականի մայիսի 25-ին, պաշտոնական բացումը կատարվել է նույն տարվա մայիսի 28-ին։
  • «Արամ Մանուկյան»Արամ Մանուկյան (Սարգիս (Սերգեյ) Հարությունի Հովհաննիսյան մարտի 19, 1879Դավիթ ԲեկԶանգեզուրի գավառԵլիզավետպոլի նահանգՌուսական կայսրություն – հունվարի 29, 1919ԵրևանՀայաստանի Առաջին Հանրապետություն, ծնունդով Զեյվա, այժմ` գյուղ Դավիթ Բեկ), Հայաստանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ներքին գործերի նախարար, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի հանրապետության կառավարության անդամ։

Արամ Մանուկյանի արձանը պաշտոնապես բացվեց

  • «Վիլյամ Սարոյան»2008թ.ի դեկտեմբերի 13-ին, Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում բացվել է Վիլյամ Սարոյանի արձանը, որը հեղինակել է քանդակագործ Դավիթ Երևանցին, ճարտարապետներ՝ Ռուբեն Հասրաթյան և Լևոն Իգիթյան: Արձանը բրոնզից ձուլվել է Չեխիայում:

Վիլյամ Սարոյանի արձան - 63 ziyaretçi

Սովորում ենք Լոռվա բառբառ

Շունն ու կատուն

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ՝ որդիանց որդի
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր աստծո,

 

ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԸ

Հրազդան գետը (ուրարտերեն՝ Իլդարունի) կամ Զանգուն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու  ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա թափվում Արաքսը:

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի): Վերին հոսանքում, առաջացնելով գալարներ, մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր կիրճով (120-150 մ) և հերթափոխվում ձորերով ու գոգավորություններով: Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ առաջացնում է աղբյուրներ, որոնք օգտագործվում են ջրամատակարարման համար:

Գետի ընդհանուր անկումը մոտ  1100 մ։ Համակարգում կան մոտ 340 գետակներ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն, 3-ը՝ մինչև 50 կմ:  Հրազդան գետի սնումը բնական պայմաններում մեծամասամբ ստորերկրյա է, վարարումներ են նկատվում ամռանն ու աշնանը:

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ և Երևանյան լիճը։

Հրազդանի ափին է Արզնի առողջարանը, Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները: Հրազդանի վրա են կառուցված Հաղթանակի (1945թ.), Հրազդանի Մեծ (1956թ.), Նուռնուսի (1981թ.), Դավթաշենի (2000թ.), Կարմիր (1679թ., Երևան) կամուրջները: Կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է:

Դեռևս հին քարի դարից սկսած գետի ափերը բնակեցված են եղել (Արզնի, Երևանյան քարայրեր և այլն): Ուրարտական ժամանակներում և միջնադարում Հրազդանից անցկացվել են մի քանի ջրանցքներ՝ Ռուսայի (թունելով), Դալմայի, Աբուհայաթի և այլն: Հրազդան գետի կիրճում են կառուցվել ուրարտական Թեյշեբաինի (Կարմիր բլուր) ամրոցը, Ս. Աստվածածին եկեղեցին (XI դ., Բջնի):

Կիրճում կառուցված կարկառուն բերդերից է Պահլավունիների հիմնած Բջնի բերդը (10-11-րդ դար), որը դարեր ի վեր Նիգ գավառի գլխավոր ամրությունն էր և վերահսկում էր Բջնիի մատույցները։ Բերդը երեք կողմից պաշտպանված է վերձիգ ժայռերով իսկ դեպի Հրազդան գետը՝  բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին:

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են

Հայաստանի Հանրապետության մարզերը

Վարչական մարզեր Մարզային կենտրոնը

1. Արագածոտն- Աշտարակ    v

2. Արարատ- Արտաշատ

3. Արմավիր -Արմավիր

4. Գեղարքունիք- Գավառ

5. Լոռի -Վանաձոր

6. Կոտայք- Հրազդան

7. Շիրակ- Գյումրի

8. Սյունիք- Կապան

9. Վայոց Ձոր- Եղեգնաձոր

10. Տավուշ- Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխավորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և  քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:

Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:

Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:

Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:

Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկի՛ր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
  2. Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
  3. Կազմի՛ր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:

Կոմիտասի անվան վայրեր

1. Կոմիտաս պողոտա

Երևանի Արաբկիր վարչական շրջանում է:Անվանվել է ի պատիվ հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի: Կոմիտասի պողոտան բացվել է 1938 թվականին։ Ունի 3000 մետր երկարություն:

Սկսվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին կից Մհեր Մկրտչյանի հրապարակից և ձգվում մինչև «Լամբադա» կամուրջի և Ազատության պողոտայի հատման խաչմերուկը։

Պողոտայում կան բազմաթիվ բնակելի շինություններ, խանութներ, դպրոցներ, ռեստորաններ:

yerevan_konservatory_tours_to_armenia_001

2.Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Հիմնադրվել է 1923 թվականին որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ։ 1946 թվականին կոչվել է Կոմիտասի անունով։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրիում։

Սկսզբում՝ 1921 թվականին, ստեղծվել է Ռոմանոս Մելիքյանի (նա դարձել է նաև առաջին տնօրենը) կողմից, որպես երաժշտական ստուդիա։ 2 տարի անց՝ 1923 թվականին, հիմնադրվել է որպես կոնսերվատորիա։ Հատուկ երաժշտական ուսումնական հաստատությունների բացակայության պատճառով ուսումնական աշխատանքները իրականացվել են երեք բաժիններով՝ ստորին (երեք տարի), միջնակարգ (չորս տարի) և բարձր (երկու տարի)։

Գոյության ընթացքում կոնսերվատորիան ավարտել են 5800-ից ավելի երաժիշտներ

Մասնագիտացումն ընթանում է հետևյալ բաժիններով՝

  • դաշնամուր
  • նվագախմբային գործիքներ
  • խմբավարություն
  • մեներգեցողություն
  • կոմպոզիցիա
  • երաժշտագիտություն

Կոնսերվատորիայի բաժիններում սովորում են հազարից ավելի ուսանողներ, 120-ը` արտերկրից:

komitas-paradon

3.Կոմիտասի հուշարձան

Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։

  • Ճարտարապետ՝Ֆենիքս Դարբինյան
  • Քանդակագործ՝Արա Հարությունյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից , բարձրությունը 3 մետր է։

komitas_park_yerevan_001

4.Կոմիտասի անվան պուրակ

Գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մերձակա տարածքում։

Պուրակի կենտրոնում տեղադրված է Կոմիտասի արձանը(քանդակագործ` Արա Հարությունյան, ճարտարապետ` Ֆենիքս Դարբինյան, 1988թ.)։ Պուրակի տարածքում 1963 թվականին տեղադրվել է Սայաթ-Նովայի հուշաղբյուրը:

300px-d5bad5a1d5b6d5a9d5a5d5b8d5b6_d5afd5b8d5b4d5abd5bfd5a1d5bdd5ab_d5a1d5b6d5bed5a1d5b6_d5a6d5a2d5b8d5bdd5a1d5b5d5a3d5b8d682_4

5.Կոմիտասի անվան զբոսայգի պանթեոն

Հիմնադրվել է 1936 թ-ին, երբԿոմիտասի աճյունը մահից 1 տարի անց Ֆրանսիայից տեղափոխվել է Երևան և ամփոփվել այդտեղ։ Հետագայում գերեզմանատունը վերածվել է մշակույթի գործիչների և անվանի մարդկանց պանթեոնի։ Կոմիտասի անվան պանթեոնում են թաղված նաև, Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Ստեփան Զորյանի, Շուշանիկ Կուրղինյանի,Վիլյամ Սարոյանի,Վահան Տերյանի, Սերգեյ Փարաջանովի, Օհան Դուրյանի, Սիլվա Կապուտիկյանի, Սերո Խանզադյանի, Վահագն Դավթյանի, Ալեքսանդր Շիրվանզադեյի, Խորեն Աբրահամյանի, Վահրամ Փափազյանի, Մհեր Մկրտչյանի, Կարեն Դեմիրճյանի, Հրանտ Մաթևոսյանի, Համո Սահյանի,Գոհար Գասպարյանի և այլոց աճյունները:

Mshakujt_MH_Komitas-tangaran

6.Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ

Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։ Բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին:

Թանգարան-ինստիտուտն ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն։ Կառույցի շրջանակում գործելու են գիտահետազոտական կենտրոն, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։ Ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաներ են հանձնվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի Ազգային գրադարանի հավաքածուներից։

Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, երաժշտական-տեսական և հոգևոր գործունեությունը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի ութ սրահների մշտական ցուցադրության մեջ։

13529828700

7.Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

Գտնվում է Օղակաձև զբոսայգում` Իսահակյան փողոց 1 հասցեում։Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը կառուցվել է 1977 թվականին` ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կողմից։

Շենքն ունի՝

  • հանդիսասրահ
  • բեմ
  • ճեմասրահ
  • նախասրահ

Կամերային երաժշտության տանը տեղի են ունենում բազմաթիվ համերգներ և փառատոներ հայ և արտասահմանյան համբավավոր երաժիշտների մասնակցությամբ։ Շենքն ունի 300-տեղանոց դահլիճ, որտեղ անցկացվում են համերգներ, փառատոներ, հոբելյաններ, հանդիպումներ, երեկոներ, էքսպոներ, շնորհանդեսներ։ Մասնավորապես, այստեղ իրենց համերգային գործունեությունն են ծավալում Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Մենակատարների պետական անսամբլը, Կոմիտասի անվան լարային քառյակը, ճանաչված երաժիշտներ Սվետլանա Նավասարդյանը, Սերգեյ Խաչատրյանը, Մեդեա Աբրահամյանը և այլք։

Ուսումնական ամառ 2021

Ես իմ ընտանիքի հետ գնացել էի Ստեփանավան։ Այնտեղ մենք մնացել էիք 7 օր։

Այնտեղ մենք լիքը նոր և սիրուն բաներ տեսանք։

Դրանից հետո մենք գնացինք Երեվան։ Հետո մենք գնացինք ակվապառկ։

Հետո ես դասերս արեցի և գնացի դպրոց

 

 

Skip to toolbar