Քրիզանթեմի մասին

Ծաղկում է խոր աշնանը։

Օգտագործվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ։

Աչքի է ընկնում իր բազմապիսի գունավորումներով։ Բարձր են գնահատվում սպիտակ, խոշորածաղիկ, բազմապսակաթերթ տեսակները և սորտերը։

ՀնդկաստանումՉինաստանում և շրջակա երկրներում քրիզանթեմի ընձյուղները, տերևները և ծաղկաբույլերն օգտագործվում են սննդում։

Քրիզանթեմը լայնորեն օգտագործվում է չինական բժշկության մեջ։Երևանի բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ։

Հայաստանում առավել տարածված են սպիտակ, ոսկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ։

Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ և կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *