Նամակ

Բարևб իմ անծանոթ ընկեր։ Ես Արմեն Վարդանյանն եմ։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի 3-3 դասարանում։ Ես ցածրահասակ եմ։ Ես ունեմ շագանակագույն աչքեր, նիհար եմ։ Ես սիրում եմ ոսկեգույնը։ Իմ մազերը շագանակագույն է։ Շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ և հաճախում եմ ֆուտբոլի, կառատեի, դաշնամուրի։

 

Մեղվանոցում

Մենք գնացինք մեղվանոց և այնտեղ ընկեր Արմինեն ծխահարելով այնպես էր անում, որ մեղուները մեզ և իրեն չխայթեն։

Համ էլ ընկեր Արմինեն մեզ հատուկ շորեր հագցրեց, որ մեղուները մեզ չկարողանան խայթել։

Այնտեղ ամեն փեթակում այսպես ասեմ ամեն թագավորության մեջ մեկ թագուհի կամ մեկ մայր կար։

Համ էլ փեթակների մեջ կար շրջանակներ որում կային տղաներ, որոնք ալարում էին աշխատել։ Եվ այդ շրջանակների մեջ մեղուները բջիջներ են ունենում, որոնցից մեղուներ են դուրս գալիս։

 

Քրիզանթեմի մասին

Ծաղկում է խոր աշնանը։

Օգտագործվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ։

Աչքի է ընկնում իր բազմապիսի գունավորումներով։ Բարձր են գնահատվում սպիտակ, խոշորածաղիկ, բազմապսակաթերթ տեսակները և սորտերը։

ՀնդկաստանումՉինաստանում և շրջակա երկրներում քրիզանթեմի ընձյուղները, տերևները և ծաղկաբույլերն օգտագործվում են սննդում։

Քրիզանթեմը լայնորեն օգտագործվում է չինական բժշկության մեջ։Երևանի բուսաբանական այգում աճեցվել է քրիզանթեմի ավելի քան 100 տեսակ։

Հայաստանում առավել տարածված են սպիտակ, ոսկե անձրև, խոշորածաղիկ, մանրածաղիկ, գեբե և այլ տեսակներ։

Օգտագործվում է գեղազարդիչ ծաղկագործության մեջ և կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։

 

Բադերի մասին

Փոքրամարմին են (0, 3-5 կգ), պարանոցը և ոտքերը (ունեն լողաթաղանթ) կարճ են։Տարբեր տեսակներ ունեն տարբեր գունավորում՝ մոխրագույնխայտաբղետսպիտակկապույտսև և այլն։ Ոտքերը կարճ են՝ ծածկված թեփուկներով։Բադերն ամենակեր են, սնվում են բույսերով, միջատներովթրթուրներովխխունջներով, ծովային մանր անողնաշարավոր կենդանիներով։Հազվադեպ են սուզվում, գերադասում են լայն կտուցով հասնել հատակին՝ ջրից դուրս թողնելով պոչը։ Հայաստանում տարածված է բադերի 27 տեսակ։ Ընտանի բադերն ունեն համեղ միս, փափուկ աղվամազ և ամուր փետուրներ։

Զգայարան

Զգայարանները քիթն է, ականջն է , մաշկն է , աչքն է, և բերանն է։ Իսկ բերանի զգայարանը լեզուն է։ Իսկ ականջի զգայարանը լսողությունն է։ Իսկ աչքի զգայարանը տեսողությունն է։ Իսկ քթի զգայարանը հոտն է։

ինչով է տարբերվում արջը սպիտակ աջից

նայած սպիտակ արջը նման է գորշ արջին, նա հարմարվել է ցուրտ կլիմայում ապրելուն։

Սպիտակ արջը հաճախ համարվում է ծովային կաթնասուն, քանի որ տարվա շատ ամիսներ անց է կացնում ծովում։

Սպիտակ արջը գերադասում է ամեն տարի սառցակալող ծովի մայրցամաքային եզրաշերտը և արկտիկական կղզախմբերը։ Այս տարածքներին ասում են «արկտիկական կյանքի շրջան»։ Բևեռային արջը ձգտում է դեպի այն տեղերը, որտեղ սառույցը հանդիպում է ջրին, որտեղ առավել շատ են իր սննդի հիմնական մաս կազմող կենդանիները, որոնցից են ծովացուլը, փոկը, ծովային նապաստակը։

Չնայած նրան, որ սպիտակ արջերը ծանրամարմին կենդանիներ են, նրանք ցամաքի վրա բավականին արագաշարժ և ճարպիկ են, իսկ ջրում հանգիստ լողում և սուզվում են։

Սպիտակ արջը աշխարհի ամենամեծ ցամաքային գիշատիչն է։

Սպիտակ արջը կշռում է 350-680 կգ։

Մյուս արջերից տարբերվում Է նրանով, որ ունի երկար վիզ և տափակ գլուխ։

Կաշին սև է, իսկ մուշտակի գույնը փոխվում է սպիտակից մինչև դեղնավուն, ամռանն այն դեղնում է արևի լույսի անընդհատ ներգործությունից։

Ոտքերի ներբանները բրդոտ են, որպեսզի չսահեն սառցի վրա և չսառեն։

Մատների արանքում կա լողաթաղանթ։

Շատ խիտ բուրդը արջի մարմինը պահպանում է ցրտից և սառը ջրում թրջվելուց։

Լավ զարգացած են նաև հոտառությունը, լսողությունը և տեսողությունը՝ իր զոհին կարող է տեսնել մի քանի կիլոմետրից, փոկի հոտը կարող է առնել 800 մետրից։

Տիեղերքի մասին

Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է։

Այժմ մենք գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի։

Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 8 մեծ մոլորակներ։

Որպեսզի գաղափար կազմենք Տիեզերքի չափերի մասին, դրանք համեմատենք Երկրից դիտվող երկնային մարմինների հեռավորությունների հետ։

Լույսի ճառագայթը, որը տարածվում է 300.000։

Որպեսզի լույսն Արեգակից Երկիր հասնի, հարկավոր է 8 րոպեից մի փոքր ավելի ժամանակ։

Գիտնականներին հայտնի են բազմաթիվ աստղեր, որոնցից լույսի ճառագայթները մեզ հասնում են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր տարիների ընթացքում։

Քանի որ աստղերից եկող լույսը մեզ է հասնում այդքան երկար ժամանակամիջոցում, մենք այժմ աստղերը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին դրանք իրականում եղել են հարյուրավոր, հազարավոր, միլիոնավոր տարիներ առաջ։

Այսինքն՝ երբ նայում ենք Տիեզերքի խորքերը, մենք, ըստ էության, նայում ենք վաղուց անցած-գնացած ժամանակներին։

Բարեկենդան

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն: Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդը ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել, զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Բարեկենդանը նաև ազատության օր էր: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, իսկ ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։ Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի, կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բարեկենդանի տոնին մարդիկ իրար ի՞նչ էին մաղթում: Մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն:
  2. Բարեկենդանը բառացի ի՞նչ է նշանակում: նշանակում է կենդանություն, բարի կյանք:
  3. Տոնը ինչի՞ հետ է կապ ունեցել: Տոնը կապ ուներ գարնան հետ։
  4. Բարեկենդանի տոնը մարդիկ ինչպե՞ս էին նշում: Մարդիկ նշում էին ուրախանալով, զվարճանալով և այլն
  5. Ինչո՞ւ էին մարդիկ ամենավերջում ձու ուտում: Որովետև բարեկենդանից հետո պաս էր։

Թռչունների կերամանների պատրաստում և տեղադրում բուսաբանական այգում

Ձմռանը թռչուններին դժվար է կեր հայթհայթել։ Դրա համար մենք գնացինք բուսաբանական այգի և այնտեղ պատրաստեցինք պլաստիկից կերամաններ։ Հետո մենք գնացինք,  որ տեսնենք մի քանի թռչունների։ Ես հեռադիտակով տեսա երաժշտահավին և շատ փոքրիկ թռչունների։Այս կերպ մենք օգնեցինք ոչ                                                                                      միայն թռրուններին, այլև նոր կյանք տվեցինք պլաստիկե շշերին։

 

Տիեզերք

Մեր մոլորակը ստեղծվել է երկու մեծ գնդից։ Ես իմացա, որ տիեզերքում կա արևը և նա շատ շատ տաք է։ Համ էլ տիեզերքում կան աստղեր, մոլորակներ։ Լուսինը երկիր մոլորակի արբանյակն է, որովետև լուսինը մենակ երկիր մոլորակի շուրջ է պտտվում։