Հոկտեմբերի 16-22

1.Գոյականը որպես խոսքի մաս․ կարդա՛, կատարի՛ր առաջադրանքները:

Վարժություններ

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնա-
հնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերա-
կանգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։

Բեռներ, գառներ, թոռներ, լեռներ, ծնկներ, ծոռներ, հարսներ, ձկներ, մկներ։

Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախա-
դասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Եզակի               Հոգնակի

Ես                      ժայռեր

ձյուն                անդուդներ

արև

գարուն

աղբյուր

առուն

զեփյուռ

կակաչ

ծաղիկ

ձյուն

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմ-
վում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

2.Ընտրի՛ր տրված վերնագրերից մեկը և գրի՛ր ստեղծագործական աշխատանք:

 Երանի՜ նրան, ով պատրանք ունի

Երանի՜ նրան, ով երազ ունի

Պանդխտությունը չարիք է

Իմ զենքն իմ…

Այլ. քո ընտրությամբ:

Իմ զենքն իմ գիտելիքն է,  որով ես կարող եմ ներկայանալ աշխարհին։ Գիտելիքը շատ չի լինում, քանի որ այն անընդհատ ավելացվում է մարդկության զարգացմանը զուգընթաց։ Ամեն մեկը պիտի հասկանա, որ գիտելիքը պետքական է և ունից շատ կարևոր տեղ մեր կյանքում և մենք մեր ողջ կյանքի ընթացքում այն պիտի ձգտենք ավելացնել ու փոխանցել մեր երեխաներին ու թոռներին։

Հոկտեմբերի 9-15

1.Խոսքի պատկերավորման միջոցներ.կարդա’, ծանոթացի’ր, որպեսզի աշխատանքը կատարելիս չդժվարանաս։

2. Հ. Սահյանի բանաստեղծություններից դուրս գրի’ր փոխաբերության, անձնավորման մի քանի օրինակ։

Համո Սահյան «Նեղվում եմ»

Նեղվում եմ, խփում են կրծքիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ,
Ներում եմ, նստում են գլխիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։

Առնում են ու ետ չեն տալիս,
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս,
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

3.Հ. Սահյանի բանաստեղծություններից ընտրի՛ր քեզ ամենից շատ դուր եկած մեկ կամ մի քանի բանաստեղծություն, պատրաստի՛ր տեսանյութ կամ ձայնագրություն: Աշխատանքը հրապարակի’ր բլոգումդ:

Համո Սահյան «Տար ինձ ժամանակ»

 Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,

Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:

Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:

Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:

Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:

Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:

Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

5.Ովքեր ,, Ուսումնական ամառ,, նախագծի շրջանակում տեսանյութի միջոցով չեն ամփոփել եւ բլոգում տեղադրել ամռան ընթացքում կարդացած գրքերի, դիտած ուսուցողական ֆիլմերի, իրականացրած ճամփորդությունների մասին, ապա հարկավոր է այս շաբաթ լրացնել։

4.Կատարի՛ր մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբը:

Հոկտեմբերի 2-8

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի  «Գողացած հեծանիվը» գործը, գրի՛ր ասելիքը:

Առաջադրանքներ՝

Պատմվածքից առանձնացրո՛ւ այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

Պատմվածքից առանձնացրո՛ւ այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծի՛ր այդ հանգամանքը:

Տարբերություն կա՞ Այքի կատարած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորի՛ր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Սեպտեմբերի 25-հոկտեմբերի 1

1.Կարդա՛ Ռաբին Դրանաթ Թագորի ,,Կուզեի լինել,, եւ ,,Վիլյամ Սարոյանը հիշում է․․,, նյութերը։

Կատարի’ր տեքստերին հաջորդող առաջադրանքները։

2.Գործնական աշխատանքի փաթեթից կատարի՛ր 2-5-րդ առաջադրանքները:

 

Սեպտեմբերի 18-24

Կարդա՛ Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքից  առանձնացված հատվածները, կատարի՛ր 1-5-րդ առաջադրանքները:

Սեպտեմբերի 1-15

1. Սիրելի՛ սովորող, ամփոփի՛ր  <<Ուսումնական ամառ 2023>> նախագծային աշխատանքները։

2. Կարդա՛ «Առաջին դպրոցները» նյութը և կատարի՛ր առաջադրանքները: