Այրում,Հրդեհի հանգցնելու միջոցներ.Վառելանյութ,Վառելանյութի տեսակներ

Հոկտեմբերի 2-8

Այրում,Հրդեհի հանգցնելու միջոցներ.Վառելանյութ,Վառելանյութի տեսակներ

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։ Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում:
  2. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը:
  3. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։ Մարել կրակը  անհրաժեշտ է կրակմարիչով կամ այլ միջոցներով։ Եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից: Շիկացած մետաղի  վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից  մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:Չ կարելի հանգցնել վառվող բենզինը, նավթը, կերոսինը ջրով։ Դրանք ջրից թեթև են և, մնալով նրա մակերևույթին, կշարունակեն այրվել:Չի կարելի ՛ լցներ ջուր բաց էլեկտրալարերի վրա:

Լրացուցիչ տնային առաջադրանք

  1. Ի՞նչպես կվարվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք: Սենյակը կօդափոխենք և գազը կանջատենք։
  2. Ի՞նչ տեսակի վառելանյութեր գիտես: Բենզին, նավթ, կերոսին, սպիրտ։
  3. Նշի՛ր գազային վառելանյութերի օրնակներ:Բնական գազ, ջրածին։

Մաքուր նյութեր և խառնուրդներ : Նյութերի մաքրում

Հոկտեմբերի 9- 15

Մաքուր նյութեր և խառնուրդներ : Նյութերի մաքրում

Լրացուցիչ առաջադրանք

  1. Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր: Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):
  2. Քանի՞ տեսակի խառնուրդներ կան:Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ, որոնք լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:
  3. Ո՞ր խառնուրդներն են կոչվում համասեռ: Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով։
  4. Ո՞ր խառնուրդներն են կոչվում անհամասեռ: Անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով։Պղնձարջասպը ջրում լուծելիս ստացվում է պինդ-հեղուկ համասեռ խառնուրդ, իսկ կավը ջրում լուծելիս՝ պինդ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:

Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր:

Հոկտեմբերի 16-22

Օքսիդներ: Թթուներ: Հիմքեր: Աղեր:

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:Օքսիդներ կարող են առաջանալ և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների՝ թթվածնի հետ միացումից:
  2. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ: Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:Օր․, աղաթթու՝ HCl,—ազոտական թթու՝ HNO3, ծծմբական թթու՝ H2SO4, ֆոսֆորական թթու՝ H3PO
  3. Որտե՞ղ է կիրառվում գիպսը: Գիպսը, որը կոչվում է կրաքար՝ CaCO3, աղ է, որը օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:

Լրացուցիչ տնային առաջադրանքներ

  1. Ո՞րն է օքսիդացման ռեակցիան: Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ։
  2. Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը: Աղերը ազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։  Աղերն անվանելիս տալիս են նրա բաղադրության մեջ մտնող մետաղի և թթվային մնացորդի անունը։Ծծմբական թթվի աղերն անվանում են սուլֆատներ:
  3. Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը: Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից:Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Հոկտեմբերի 23-29

Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Պատասխանել հարցերին

  1. Հողի ու ջրի ,թռչունների ու ձկների ,վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:  Հողի և ջի աղտոտման նվազեցման համար նպտակով անհրաժեշտ է նվազեցնել պեստիցիդների թունաքիմիկատների օգտագործումը փոարինելով դրանք բնական միջոցներով, օրինակ, վնասատուների դեմ պայքարել կենսաբանական պայքարի միջոցներով։ Օդի աղտոտման նվազեցման համար անհրաժեշտ է կիրառել տարբեր կենսաբանական ֆիլտեր, որոնցով աղտոտված օդը կմաքրվի և հետո նոր կարտանետվի դուրս արդյունաբերական ձեռնարկությունների կողմից արտանետումները։ Ամենաարդյունավետ ու էժան մեթոդներից է կանաչաատումը, որի միջոցով կմաքրվի շրջակա միավայրը։ Վայրի կենդանիների և ընդհանրապես կենսաբազմազանության պահպանման նպատակով անհրաժեշտ է չախտոտել այդ օրգանիզմների ապրելու բնական միջավայրերը, ինչպե նաև ավելացնել նրանց պահպանման տարածքները։
  2. Որո՞նք են թթվային անձրևների առաջացման պատճառները,և ի՞նչ հետևանքներ կարող են դրանք ունենալ: Թթվային անձրևնրը տարբեր ձեռնարկությունների կողմից մթնոլորտային օդի մեջ արտանետվող տարբեր քիմիական նյութերի արտանետման հետևանքով են առաջանում, որի կանխարգելման միջոցներից է էկոլոգիապես մաքուր և փակ ցիկլով աշխատող տեխնոլոգիաների ներդրումն է արդյունաբերությունում։Թթվային անձրևների հետևանքով աղտոտվում է ոչ միայն օդը, այլև հողը, ջուրը։
  3. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը: Այրված կենաղային աղբի արդյունքում մթնոլորտ են արտանետվում տաք թունավոր նյութեր, հատկապես քլոր պարունաող նյութեր, որը անմիջապես լաստիկի այրման ժամանակ է արտանետվում։ Դա պետք է կանխարգելել կիրառելով թափոնների տեսակավորում և առանձին թափոնների ուտիլիզացում։

Մեխանիկական շարժում և արագություն

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5

Պատասխանել հարցերի

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը: Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։
  2. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը: Գետում լողացող ձուկը շարժվում է գետի ափի ծառի, սարի նատմամբ։
  3. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները: Մարմինները կարող են շարժվել հավասարաչափ կամ անհավասարաչափ։ Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը ցանկացած հավասար ժամանակահատվածներում անցնում է հավասար ճանապարհահատվածներ։ Օրինակ, ինքնաթիռի, ավտոմեքենայի, մարդու, գնացքի շարժումները հավասրաչափ են։ Անհավասարաչափ կոչվում է այն շարժումը, որի դեպքում հավասար ժամանակահատվածներում մարմինը անցնում է անհավասար ճանապարհներ:Այն բնութագրվում է միջին արագությամբ: Միջին արագությունը գտնելու համար անհրաժեշտ է մարմնի անցած ամբողջ ճանապարհը բաժանել ծախսված ամբողջ ժամանակի վրա: Vմիջ.=S.t, որտեղ V–ն միջին արագությունն է, S-ը մարմնի անցած լրիվ ճանապարհն է, t-ն՝ այդ ճանապարհի վրա ծախսած ժամանակը։
  4. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:Արագությունը ցույց է տալիս մարմնի անցած S ճանապարհի և ծախսած  t  ժամանակամիջոցի հարաբերությանը, որը չափվում է մ/վսմ/վ, կմ/ժ և այլ միավորներով: