Գործնական աշխատանքներ

Բառաշարքում ընդգծել –ակ վերջածանց ունեցող 6 բառ:
Ազդակ, հնգյակ, հետնաբակ, կայծակ, աչքածակ, պահակ, գլխահակ, օրինակ, երկտակ,  միակ, սայլակ:
                                          -ական վերջածանցով

հնգական, ինքնափական, գաղթական, կարճամական, գոյական, մետաղափական, ողբերգական, գնահատական, ողբերգակական, փախստական:

                                              —անք վերջածանցով

անարգանք, ձիթհանք, կախարդանք, երգիծանք, հրամանք, տեղեկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, տվայտանք, մեծաջանք:

                                             -ատ վերջածանցով

բացատ, անապատ, կիսատ, պողպատ, գունատ, պոչատ, գթառատ, քննադատ, կրճատ, անաշխատ, քնատ:

                                              -եղ վերջածանցով
գնդասեղ, հյութեղ, ուժեղ, աչագեղ, ահեղ, տգեղ, մարմնեղ, թիթեղ, հանճարեղ, անմեղ, շքեղ:

                                                    -կոտ ածանցով
երազկոտ, կրակոտ, վախկոտ, մտածկոտ, ծակծկոտ, ալարկոտ, տատասկոտ, ամաչկոտ, աղմկոտ, նեղացկոտ:

                                                   -ե ածանցով
 փղոսկրե, բազե, թավշե, գրեթե, կավե, ծղոտե, ափսե, սառցե, բյուջե, քարե:

Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 6 զույգ:
Ներարկել, վատաբանել, հանգցնել, ասպատակել,  մարել, հուսալքվել, փնովել, պղծել, սրսկել, հուսահատվել, ապականել, արշավել:

Ներարկել-սրսկել, վատաբանել-փնովել, հանգցնել-մարել, ասպատակել-արշավել, հուսալքվել-հուսահատվել, պղծել-ապականել

Եղրևանի, բաղձանք, բերկրանք, գոտեմարտիկ, յասաման, բնօրրան, խուփ, իղձ, հայրենիք, ըմբիշ, հրճվանք, կափարիչ:

Եղրևանի- յասաման, բաղձանք-իղձ, գոտեմարտիկ-ըմբիշ, բնօրրան-հայրենիք, խուփ- կափարիչ, բերկրանք-հրճվանք։

Ապաշնորհ, միալար, անհեթեթ, վախկոտ, անթաքույց, անձիրք, փութկոտ, անընդհատ, արագաշարժ, անիմաստ, անսքող, անարի:

Ապաշնորհ-անձիրք, միալար-անընդհատ, անհեթեթ-անիմաստ, վախկոտ-անարի, անթաքույց-անսքող, փութկոտ-արագաշարժ։

Բառաշարքերում առանձնացնել հականիշների 6 զույգ:
Երանգավառ, կիրթ, բերկրալից, իրական, տգեղ, անտաշ, թափառական, դժգույն, երևակայական, նստակյաց, թախծոտ, չնաշխարհիկ:

Երանգավառ-դժգույն, կիրթ-անտաշ, բերկրալից-թախծոտ, իրական-երևակայական, տգեղ-չնաշխարհիկ, թափառական-նստակյաց։

Մեղմ, համեստ, խորդուբորդ, անշուք, ընդարձակ, փորձառու, փոթորկուն, հակիրճ, զարդարուն, գոռոզ, ողորկ, անվարժ:

Մեղմ-փոթորկուն, համեստ-գոռոզ, խորդուբորդ-ողորկ, անշուք-զարդարուն, ընդարձակ-հակիրճ, փորձառու-անվարժ։

Խաղաղվել, նահանջել, ձերբակալել, վրդովվել, ազատել, ապաքինվել,  տարանջատվել,  հիվանդանալ, միավորվել, երկրպագել, հարձակվել, ատել:

Խաղաղվել-վրդովվել, նահանջել-հարձակվել, ձերբակալել-ազատել, ապաքինվել-հիվանդանալ, տարանջատվել-միավորվել, երկրպագել-ատել։

Բառային տարբերակներից ընդգծիր ճիշտը:
Կապնվել-կապվել
ձեռնտու-ձեռնատու
ութանասուն-ութսուն
տարկետում-տարեկետում
արժանավույն-արժանվույն
օրեկան-օրական
սնանկանալ-սննկանալ
վարկաբեկել-վարքաբեկել
երկպառակտություն-երկպառակություն
բարյացակամ-բարյացկամ
ներեղություն-ներողություն
ընտանեական-ընտանեկան
անձեռնմխելիություն-անձեռնամխելիություն
անձեռնոցիկ-անձեռոցիկ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *