Նյութերի փոխակերպում.Քիմիական և ֆիզիկական երևույթներ

Մեր շուրջն անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ:Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ: Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Ֆիզիկական երևույթները լինում են՝
Մեխանիկական (մարմինների շարժում)
Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը),
Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում),
Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը),
Էլեկտրական (կենցաղային սարքեր, կայծակ),
Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) և այլն:
Առօրյա կյանքում հաճախ հանդիպում ենք այնպիսի երևույթների, որոնց ընթացքում որևէ նյութ փոխարկվում է մեկ այլ նյութի:Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ:
Քիմիական երևույթների օրինակներ են՝
Վառելանյութի այրվելը,երկաթի ժանգոտելը և այլն:
Քիմիական երևույթներն այլ կերպ կոչվում են նաև քիմիական փոխարկումներ կամ քիմիական ռեակցիաներ:
Քիմիական ռեակցիային ուղեկցող երևույթնեերն են.
Գույնի փոփոխությունը: Լուցկու հատիկի այրման ընթացքում նրա գույնը փոխվում է:
Համի փոփոխությունը: Միսը եփվելիս փոխում է համը:
Հոտի հայտնվելը կամ անհետանալը: Որոշ նյութերի փոխազդեցության դեպքում կարող է առաջանալ հոտ:
Գազի անջատումը կամ կլանումը: Որոշ քիմիական ռեկացիաների ընթացքում անջատվում է գազ` պղպղջակների տեսքով:Օրինակ, երբ կաթը թթվում է կամ փտում է, ապա տարածվում է յուրահատուկ տհաճ հոտ:
Ջերմության անջատումը կամ կլանումը: Թղթի կամ ցանկացած նյութի այրման ընթացքում ջերմություն է անջատվում:
Լույսի անջատումը: Այրման ընթացքում անջատվում է նաև լույս:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Պատասխան․Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ։  Բերե՛ք օրինակներ։ Մեխանիկական (մարմինների շարժում)
    Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը),
    Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում),
    Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը).
  2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Պատասխան․  Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում կոչվում են քիմիական երևույթներ։ Բերե՛ք օրինակներ։ Օր․ թղթի այրումը, փայտի այրվելը, կաթի եռալը/ սպիտակուցների բնափոխում/, երկաթի ժանգոտումը, շաքարի և աղի լուծումը ջրում և այլն։
  3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։   Պատասխան․ բաժակի կոտրվելը, եղյամի առաջացումը, ջրի եռալը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *